Լոնդոնն այլեւս խորհրդատվական ծառայություններ չի արտահանի Ռուսաստան
05.05.2022 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ liga.net

Նոր սահմանափակումները նշանակում են, որ ռուսաստանյան ձեռնարկություններն այլեւս չեն կարողանա օգտվել բրիտանական ընկերությունների հաշվապահական, կառավարչական եւ PR ծառայություններից, որոնք ներկայումս ապահովում են այդ ոլորտներում ռուսաստանյան ներմուծման մոտ 10%-ը, ասված է բրիտանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։
Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Քվազի Կվարթենգը նշել է, որ բրիտանական մասնագիտական ծառայությունների արտահանումը չափազանց արժեքավոր է շատ երկրների համար, եւ այդ պատճառով Լոնդոնը որոշել է սահմանափակել Մոսկվայի հասանելիությունն այդ ծառայություններին։
«Սահմանափակելով Ռուսաստանի հասանելիությունը համաշխարհային մակարդակի կառավարման ոլորտի մեր խորհրդատուներին, հաշվապահներին եւ PR մասնագետներին՝ մենք մեծացնում ենք տնտեսական ճնշումը Կրեմլի վրա՝ նպատակ ունենալով ստիպել վերջինին փոխել իր ուղին»,- ընդգծել է նա:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: