“Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը” աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրին

25.09.2008 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլն” այս տարի շարունակել է ֆինանսական միջոցների հավաքագրումը` աջակցելով դպրոցական կրթության համար հավասար պայմաններ ապահովելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի մարկետինգի բաժնում, “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը” երկու տարվա նվիրատվական ակցիայի իրականացման ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրել է ավելի քան $ 70 հազ., որից շուրջ $ 40 հազարը` այս տարի:

Բարեգործական հիմնադրամը ձեւավորվում է “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի” կողմից հրապարակվող ամենամյա Միջազգային գործարար զեկույցի հաշվին. մասնավոր ընկերությունների լրացրած յուրաքանչյուր հարցաթերթի համար տրամադրվում է $ 5:

Մասնավորապես, այս տարի 34 երկրներում հարցվել է 7 800 փոքր եւ միջին ընկերություն:

Դիտում՝ 6175

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW