Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի խորհրդի նախագահ, Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով կոմիտեի ղեկավար Անատոլի Աքսակովը կանխատեսում է միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) աճ Ռուսաստանի բանկային շուկայում՝ պայմանավորված նրանով, որ խոշոր խաղացողներն արեւմտյան պատժամիջոցների ֆոնին ստիպված կլինեն վերակողմնորոշվել դեպի ներքին շուկաներ։ Այս գնահատականը նա հայտնել է ՏԱՍՍ-ին:«Կարծում եմ՝ միաձուլումներ ու ձեռքբերումներ շատ կլինեն։ Պատժամիջոցների ճնշման հետ կապված՝ խոշոր բանկերը, լինելով կտրված արեւմտյան շուկաներից, կանցնեն ներքին շուկաներ եւ կհամախմբեն բանկային համակարգը, որպեսզի, այդ թվում՝ իրենց չափի, փորձի ու հզորության հաշվին փորձեն ավելի արդյունավետ աշխատել այս շուկայում, ավելի էժան ծառայություններ մատուցել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ներքին շուկայում միանշանակ պետք է սպասել բանկային խաղացողների միջեւ մրցակցության սրացմանը։ 29.04.2022 | 09:46 «Կոմերսանտ»․ Ռուսաստանյան ՎՏԲ-ի հետ մեկ խմբում կարող է միավորվել երկու բանկ Մեկնաբանելով ՎՏԲ-ի մտադրությունը բանկի հետ մեկ խմբում միավորել «Открытие» բանկը եւ «Ռուսաստանյան ազգային առեւտրային բանկ»-ը («Российский национальный коммерческий банк» - РНКБ), պատգամավորը պարզաբանել է, որ գործարքը դժվար թե օրենսդրական փոփոխություններ պահանջի, ինչպես դա եղավ, օրինակ, «Սբերբանկ»-ի բաժնետոմսերը Ռուսաստանի Բանկից ՌԴ կառավարությանը փոխանցելու դեպքում:«Կարծում եմ, նման օրինագիծ հիմա ոչ էլ պետք կլինի, քանի որ «Открытие» բանկն ամբողջությամբ գտնվում է Կենտրոնական բանկի իրավասության ներքո, այն պարզապես կարող է վաճառվել։ ԿԲ-ն գումար է ծախսել (բանկն առողջացնելու համար - ՏԱՍՍ) եւ այժմ կարող է փոխհատուցել վաճառքի հաշվին։ Ուստի, կարծում եմ, որ դա տեղի կունենա գործող օրենսդրության շրջանակում։ Դրա համար արդեն կան բոլոր պայմանները»,- ասել է Աքսակովը։ Tweet Դիտում՝ 3924