Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրել են փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։Ինչպես ընդգծել է ամերիկյան արտաքին գերատեսչության ղեկավարը, այս փաստաթուղթը «համագործակցության նոր ուղիներ է բացում» ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ եւ կարող է նաեւ «ծառայել երկկողմ հարաբերությունների էական ամրապնդմանը»։«Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը»,- իր հերթին ասել է Միրզոյանը։Բլինկենի խոսքով՝ հուշագրի ստորագրմանը նախորդած հանդիպմանը Պետդեպարտամենտում «կարծիքների լավ փոխանակում» է տեղի ունեցել։«Իսկապես, մեծամասամբ այս հանդիպումների նպատակը ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական երկխոսության վերսկսումն է, որը դադարեցվել էր COVID-19-ի պատճառով։ Սա շատ կարեւոր մեխանիզմ է, որի միջոցով մենք կարող ենք շարունակել խորացնել եւ ամրապնդել մեր հարաբերությունները՝ գտնելու համագործակցության եւ փոխգործակցության նոր ոլորտներ»,- ասել է նա։Միրզոյանը մանրամասնել է, որ ռազմավարական երկխոսության եզրափակիչ նիստի շրջանակում կողմերը քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումները, ինչպես նաեւ համագործակցությունը բանկային ոլորտում, պաշտպանության բնագավառում համագործակցության խորացման ուղիները, կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլ հարցեր։ Tweet Դիտում՝ 3859