ՀՀ բանկային ավանդների ծավալը հուլիսի վերջին կազմել է 480 242 մլն դրամ

24.09.2008 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի առեւտրային բանկերի ներգրավված ավանդների ծավալը 2008 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 480 մլրդ 242 մլն դրամ##` հունիսի հետ համեմատ ավելանալով 23 մլրդ 984 մլն դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ռեզիդենտների ավանդների ծավալը կազմել է 402 990 մլն դրամ, ոչ ռեզիդենտներինը` 77 252 մլն դրամ:

Արտարժույթով արտահայտված դեպոզիտների ծավալը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 208 129 մլն դրամ, իսկ ազգային դրամով` 272 113 մլն դրամ:

Ավանդների մնացորդը բանկերում 2008 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 212 012 մլն դրամ` 2007 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 41%–ով:

Դիտում՝ 5172

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW