Բանկերի վարկային փաթեթը մայիսի վերջին կազմել է 566 962 մլն դրամ
24.09.2008 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան բանկերի վարկային փաթեթը 2008 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 566 962 մլն դրամ##` ապրիլի համեմատ ավելանալով 20 907 մլն դրամով:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, արտարժույթով տրված վարկերի ծավալը հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 209 446 մլն դրամ, ՀՀ դրամով` 357 517 մլն դրամ:
ՀՀ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2008 թ-ի հուլսի վերջին կազմել է 52 061 մլն դրամ:
2008-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերի հաճախորդների թիվը կազմել է 1 024 030` մայիսի հետ համեմատ ավելանալով 19 741-ով: Հաճախորդներից 48 657-ը իրավաբանական անձինք են, 975 373-ը` ֆիզիկական:
2008-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերում գործում էր 1 228 684 բանկային հաշիվ` 2008թ. մայիսի համեմատ ավելանալով 22 817-ով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: