ՌԴ Տվերի դատարանը բավարարել է կաշառք վերցնելու համար դատապարտված Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին վաղաժամկետ ազատ արձակելու մասին միջնորդությունը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։«Ուլյուկաեւին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը լուծվել է ապրիլի 27-ին, սակայն մինչեւ որոշման ուժի մեջ մտնելը նա կմնա գաղութում»,- ասել է գործակալության զրուցակիցը։Նրա խոսքով՝ դատախազությունն ու գաղութի ղեկավարությունը «դեմ չեն եղել նախարարին պայմանական վաղաժամկետ ազատ արձակել, նշել են նրա լավ վարքագիծը»։Եթե դատարանի որոշումը չբողոքարկվի, ապա, հաշվի առնելով մայիսյան տոները, Ուլյուկաեւը կկարողանա լքել գաղութը մինչեւ մայիսի կեսը, նշել է գործակալության զրուցակիցը։«Ինտերֆաքս»-ն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չունի։Ուլյուկաեւի գործըՌուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ դաշնային նախարարի ձերբակալումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 14-ին։ Հաջորդ օրը դատարանի որոշմամբ նա տնային կալանքի տակ էր վերցվել Մոսկվայի իր բնակարանում, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարին ազատել էր զբաղեցրած պաշտոնից՝ վստահության կորստի պատճառով։2017 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայի դատարանը Ուլյուկաեւին դատապարտեց ութ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում եւ տուգանեց ավելի քան 130 միլիոն ռուբլու չափով՝ մեղավոր ճանաչելով «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինից $2 միլիոնի չափով կաշառք վերցնելու մեջ Տնտեսական զարգացման նախարարության կողմից տրված դրական գնահատականի համար, որը թույլ էր տվել «Ռոսնեֆտ»-ին ձեռք բերել «Բաշնեֆտ»-ի պետական բաժնետոմսերի փաթեթը: Ըստ դատավճռի՝ նախկին նախարարը նույն ժամկետով զրկվեց պետական մարմիններում եւ պետական կորպորացիաներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։Ուլյուկաեւն իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ իր նկատմամբ սադրանք է իրականացվել։Թարմացում (12:20) Դատարանը որոշում է կայացրել ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին պայմանական վաղաժամկետ ազատման մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Տվերի շրջանային դատարանում։ Tweet Դիտում՝ 4714