Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կարժենա շուրջ $50 միլիոն

28.04.2022 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մետրո #«Աջափնյակ» կայարան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում տեղեկացրել է, որ Երեւանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի վերաբերյալ հայտարարված մրցույթի արդյունքներով հաղթող կա:

«Այսօր մենք քննարկում ենք նախագծողին ֆինանսավորելու հարցը: Սա նշանակում է, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ»,- ասել է նա:

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ նշել է, որ նախագիծը երեք փուլով է լինելու.

«Առաջին երկու փուլի ֆինանսավորումը կա, երրորդ փուլի համար կհայթայթենք ֆինանսավորումը: Ընդհանուր շինարարությունը շուրջ $50 միլիոն կարող է լինել: ԱՆԻՖ-ի հետ քննարկվում է նաեւ տվյալ հատվածում տարբեր ներդրումային նախագծերի միջոցով ֆինանսավորման չափը ինչ-որ կերպ մեղմելու հարցը, որպեսզի ամբողջ բեռը կառավարության վրա չընկնի»:
Դիտում՝ 4680

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW