2008թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 10,3%

24.09.2008 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 10.3%:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2008 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 2 164 567,8 մլն դրամ($7,15 մլրդ):

2008 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը երկրում կազմել է 496 157,0 մլն դրամ ` 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.2%-ով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2008 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.2%-ով եւ կազմել է 88 983 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 17.8%-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 62 721 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 110 154 դրամ (աճը` 20.1%):

Դիտում՝ 5495

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW