ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է «Мир» քարտերի սպասարկումը

27.04.2022 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Мир» քարտեր
2022թ․ ապրիլից «Мир» վճարային համակարգի քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից։

Ինչպես նշել են բանկում, ծառայությունը հասանելի է նաև ԱՊՀ երկրների գործընկեր վճարային համակարգերի քարտերի համար։

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում «Мир» քարտերից միջոցների կանխիկացումն իրականացվում է թողարկող բանկերի կողմից սահմանված սակագներով: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից լրացուցիչ միջնորդավճարներ չեն գանձվում։ «Мир» քարտի քարտապանները կարող են ստուգել իրենց հաշվի մնացորդը բանկի ցանկացած բանկոմատի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը սույն թվականի մայիս ամսին նախատեսում է թողարկել սեփական «Мир» քարտերը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բանկոմատների ամենալայն ցանցը Հայաստանում։ Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հասնում է 210-ի, որից 101-ը տեղակայված են քաղաք Երևանում, 109-ը՝ ՀՀ մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4516
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW