Փորձագետը պատմել է՝ ինչ է սպասում ռուբլուն մայիսյան տոներից հետո
27.04.2022 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://obs.ru/

Այս մասին Prime գործակալությանը հայտնել է «БКС Мир инвестиций» ընկերության ներդրումային ստրատեգ Ալեքսանդր Բախտինը։
«Ռուբլու չափից ավելի ամրապնդումը` մեկ դոլարի դիմաց 72-ից ցածր, հղի է բյուջեն լցնելու հետ կապված խնդիրներով, միաժամանակ, փոխարժեքի թուլացումը մինչեւ 85-90 եւ ավելի արդեն բացասական է գնաճային ճնշման աճի առումով»,- հիշեցրել է նա։
Արտաքին պայմանների փոփոխությունների բնույթը՝ աշխարհաքաղաքական իրավիճակը, հումքային գները, ընդհանուր շուկայական ռիսկ ախորժակը, կթելադրեն փոխարժեքի ներքին ճշգրտման սցենարը։
Օրինակ, Ուկրաինայում հակամարտության ապաէսկալացիայի հուսադրող նշանների ի հայտ գալն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի արտահանումից ստացված արտարժութային եկամուտի 80%-ի պարտադիր վաճառքի պահանջի նվազմանը կամ վերացմանը: «Թեեւ, ներմուծման եւ արտագնա զբոսաշրջային հոսքի նվազման պատճառով արտարժույթի ճնշված պահանջարկի հետեւանքով առաջացած անհավասարակշռությունը կարող է ռուբլու փոխարժեքի «ազատականացման» պատճառ դառնալ նույնիսկ առանց աշխարհաքաղաքական բարելավումների, այն դեպքում, եթե դոլար-ռուբլի զույգը շարժվի դեպի 70»,- նշել է Բախտինը։
Կարեւոր է նաեւ մոնետար գործոնը: Շուկայական կոնսենսուսը ենթադրում է, որ ՌԴ Կենտրոնական բանկը հաջորդ նիստում հիմնական տոկոսադրույքը կիջեցնի 17%-ից մինչեւ 15%, մինչդեռ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ազդարարում է տոկոսադրույքներն ավելի վճռական բարձրացնելու իր մտադրության մասին, եւ արդեն մայիսի 4-ին մենք կարող ենք տեսնել դրանց աճը միանգամից 0,5%-ով։ Առաջինը սկզբունքորեն բացասական է ռուբլու համար, իսկ երկրորդը, հավանաբար, կնպաստի դոլարն այլ արժույթների նկատմամբ ամրապնդելուն, դոլարի DXY ինդեքսն արդեն մոտեցել է 102 կետին՝ առավելագույնը 2020 թվականի մարտից ի վեր։
Միաժամանակ, դոլարին կարող է լրացուցիչ ուժեղացնել գլոբալ ռիսկ ախորժակի անկումը, ինչպես աշխարհաքաղաքական բացասական միտումների ֆոնին, այնպես էլ Չինաստանում համաճարակաբանական խնդիրների լույսի ներքո (Շանհայից հետո COVID-19-ի պատճառով կարանտինային միջոցներ է ներդնում Պեկինը), ինչպես նաեւ 2022 թվականին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումների վատթարացումը, ամփոփել է փորձագետը։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: