ՌԴ միգրացիոն ոլորտում հնարավոր են փոփոխություններ աշխատանքի ընդունման հարցում
27.04.2022 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ infosmi.net

«Կարծում եմ, որ ներկայիս իրողություններում միգրացիոն ոլորտում հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի այն օտարերկրացիների մուտքի եւ կեցության համար բարենպաստ ռեժիմի ապահովումը, ովքեր ակտիվ շահագրգռվածություն են հայտնում ռուսաստանյան ձեռնարկությունների հետ արտաքին տնտեսական գործունեությունը զարգացնելու համար։ Այս առումով նոր մատակարարների եւ պատվիրատուների մուտքը ռուսաստանյան շուկա խթանելու համար առաջարկում եմ բացառել փոխադարձության սկզբունքը՝ որպես օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչություններում արտասահմանցի քաղաքացիների պարզեցված ներգրավման եւ աշխատանքի ընդունման անհրաժեշտ պայման»,- ասված է փաստաթղթում։
Կատիրինը խնդրել է նախարարին հանձնարարություն տալ դիտարկելու միգրացիոն օրենսդրությունում այդպիսի փոփոխություններ կատարելու հնարավորությունը։
Նա նշել է, որ Արեւմտյան Եվրոպայի ձեռնարկությունների հետ արտաքին տնտեսական հարաբերությունների խզման պայմաններում ռուսաստանյան բիզնեսի առաջնահերթ խնդիրն է դառնում վերակողմնորոշվել Չինաստանից, Հնդկաստանից, Թուրքիայից, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայի երկրներից արտահանողների եւ ներմուծողների հետ գործակցության ձեւավորման ուղղությամբ։ Արտասահմանյան շատ ընկերություններ որպես ՌԴ շուկա մուտք գործելու առաջին փուլ ընտրում են Ռուսաստանում ներկայացուցչությունների բացման մեխանիզմը, «որը նվազագույն ծախսերով թույլ է տալիս անմիջական կապ հաստատել ռուսաստանցի գործընկերների հետ»,- պարզաբանել է Կատիրինը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրենք ստացել են նամակը։ «Այն նախաձեռնվել է Առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ ապրիլի կեսին կայացած հանդիպումից հետո։ Եվ այս հանդիպման արդյունքներով տվյալ հարցը մշակվում է շահագրգիռ գերատեսչությունների հետ»,- նշել են մամուլի ծառայությունում։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: