ՀայՓոստ ընկերությունը նշում է ՀայՓոստ Փեյ դրամապանակի գործարկման մեկ տարին՝ շնորհավորելով իր ավելի քան 70 000 գրանցված օգտատերերին: Հաշվի առնելով հաճախորդների կողմից ստացված առաջարկները՝ ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում ընդլայնել է դրամապանակի միջոցով սպասարկվող ծառայությունների թիվը։ Հաճախորդներն այժմ կարող են օգտվել ավելի քանի 30 ծառայությունից, ինչպես օրինակ՝ վճարել կոմունալ ծառայությունների համար, իրականացնել բջջային, ինտերնետ կապի եւ հեռուստատեսության, գույքահարկի եւ հողի հարկի, աղբահանության, ոռոգման ջրի եւ այլ ծառայությունների համար վճարումներ, կատարել փոխանցումներ այլ օգտատերերի կամ բանկային քարտի: Դրամապանակի վերջին թողարկմամբ հասանելի է դարձել նաեւ վարկերի մարման ծառայությունը: «Փոստում դրամապանակ ունենալը իսկապես նորարարություն է: Արդեն մեկ տարի է, ինչ գործարկել ենք մեր դրամապանակը եւ հաճախորդներին հնարավորություն ենք ընձեռել վճարումներ իրականացնել նաեւ ՀայՓոստ Փեյ դրամապանակի միջոցով, բեռնային համարով տեսնել ծանրոցի ուղին: Սիրով հրավիրում եմ օգտվել մեր դրամապանակից եւ ավելի հեշտ, արագ եւ հարմարավետ իրականացնել վճարումները»,-ասել է ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը: 10.04.2022 | 23:25 Հայկ Կարապետյան. «ՀայՓոստի» սրընթաց զարգացումը կշարունակվի Նոր ծառայությամբ հեշտացվել է նաեւ հաշվառման հաշվի նույնականացման գործընթացը, ինչի արդյունքում նախատեսվում է, որ ՀայՓոստի բաժանմունքների մշտական հաճախորդների համար դրամապանակի նույնականացված օգտատեր դառնալու եւ ծառայությունների ամբողջական ցանկից օգտվելու ընթացակարգը կդառնա ավելի պարզ:ՀայՓոստ Փեյ դրամապանակում հասանելի է նաեւ բեռնային համարով ծանրոցը որոնելու հնարավորություն: Tweet Դիտում՝ 2297