2020 թվականի հուլիսից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն գլխավորում է Հայկ Կարապետյանը: Մինչ այդ նա Beeline Armenia-ի կոմերցիոն տնօրենն էր, Մոսկվայում MEGAFON-ի ֆինանսական ծառայությունների գծով տնօրենը եւ չնայած այսօր պետությանը պատկանող հիմնարկ է ղեկավարում, փորձում է պահպանել մասնավոր բիզնեսին բնորոշ դինամիզմը եւ որոշումներ կայացնելու արագությունը: Ընկերությունում կատարված եւ սպասվող փոփոխությունների մասին Banks.am-ը զրուցել է Հայկ Կարապետյանի հետ։Բեյսբոլի «բիտա» աշխատասենյակումՏնօրենի աշխատասենյակում, որը զբաղեցնում է 2020-ից, ոչինչ չի փոխել՝ մեկ փափուկ պարկ-աթոռ է ավելացրել, «ՀայՓոստի» լոգոյով բարձը, իսկ սեղանին դրվել է բեյսբոլի «բիտա»-ն, որը նվեր էր ստացել 2016 թվականին Beeline -ում` «Գաղտնի Սանտա» խաղի ժամանակ։ «Այս աշխատասենյակում ես ոչինչ չեմ փոխել, ոչ էլ աշխատասենյակն է փոփոխություններ բերել իմ կյանք։ Մինչեւ այստեղ գալն էլ բարձր պաշտոններ եմ զբաղեցրել, այնպես որ, այս պաշտոնն առանձնապես նորություններով չի հագեցրել կյանքս։ Փոփոխությունները մեր բաժանմունքներում են»։Փոփոխված թիմը«Թիմն իսկապես շատ է փոխվել եւ զտվել վերջին երկու տարում։ 40 տոկոսը հին աշխատակիցներ են, մյուսները նոր են եկել, շատերը՝ բանկերից, բջջային օպերատորներից։ Այստեղ կան մարդիկ, որոնց հետ ես նախկինում ճանապարհ եմ անցել»։Հայկ Կարապետյանը կազմակերպությանը նմանեցնում է օրգանիզմի, որը միշտ զարգանում է, եւ երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե վաղն ինչ կլինի։ Գուցե որեւէ աշխատակից այսօր կատարյալ է աշխատում, բայց չես կարող իմանալ, թե վաղվա նորարարական փոփոխությունից հետո նա ինչպես կդրսեւորի իրեն ։«Այսօր մեզ մոտ աշխատում է 3000 մարդ, ավելացել են երիտասարդները։ Երիտասարդացել են փոստատարները։ Ցանկացած նոր գիտելիքով մարդ, նորություն է բերում թիմ, որպեսզի դրայվը չպակասի: Շատ հաճախ կադրերն այնքան են հասունանում, որ շատ ավելի օգտակար եւ պիտանի են լինում ավելի բարձր պաշտոններում, իսկ նրանց զբաղեցրած տեղում հարկավոր է լինում նոր մարդ՝ այլ հատկանիշներով։ Կարծում եմ, կադրերի տարեկան 10 տոկոս փոփոխությունը նորմալ է եւ նույնիսկ անհրաժեշտ»։Ֆինանսական կարիքները««ՀայՓոստին» այսօր միայն ֆինանսավորումն է պակասում։ Եթե լինի, մեր սրընթաց զարգացումը կշարունակվի։ Զարգացման բավականին լավ մոդել ունենք՝ բիզնես եւ ծրագրային հրաշալի լուծումներով, որը թույլ կտա անել ավելին, քան արվում է այս պահին»։«ՀայՓոստի» տնօրենն արձանագրում է՝ լոկոմոտիվն արդեն շարժվել է, պետք է հնոցում ածուխն ավելացնել առանց դադարների, որպեսզի թափը չկոտրվի։ Մանրամասնում է՝ «ՀայՓոստը» 30 տարի չի ստացել համապատասխան ներդրումներ, ինչի հետեւանքով էլ անհապաղ լուծում պահանջող խնդիրները շարունակ հետաձգվել են եւ կուտակվել։ Ցանցն արդիականացնելու եւ հիմնական ծախսերը թվայնացմանն ուղղելու անհրաժեշտություն կա։ Հայկ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Չես կարող լավ ծառայություն մատուցել, եթե փոստային բաժանմունքը մեղմ ասած բարվոք չէ ։ Նման պարագայում ասում են՝«бытие определяет сознание»։ Ապացույցը Երեւանում ենք տեսնում՝ վերաբրենդավորված բաժանմունքներում չունենք կադրերի ներգրավման, սպասարկման որակի եւ հաճախորդների հետ շփման խնդիրներ։ 30 տարվա ընթացքում, անշուշտ, «ՀայՓոստում» արվել են ինչ-որ ներդրումներ, բայց դրանք բավարար չեն եղել իրական փոփոխություններ ապահովելու համար։ Փաստն այն է, որ «ՀայՓոստի» 800 բաժանմունքից ընդամենը 200-ն են բարվոք, 600-ը՝ վերազինման եւ վերականգնման կարիք ունեն»։Ցավոտ փոփոխություն«Երբ նոր եկա «ՀայՓոստ», օպտիկական ինտերնետով հագեցված էր ընդամենը 189 փոստային բաժանմունք, այսօր արդեն՝ 500-ը։ Մինչեւ 2020 թվականը փոստային բաժանմունքներն աշխատում էին օֆլայն ծրագրով, եւ չկար միասնական առցանց ծրագիր։ Արդյունքում յուրաքանչյուր բաժանմունք աշխատում էր որպես առանձին հիմնարկ»։2021-ի սեպտեմբերին «ՀայՓոստ» ընկերությունը ստեղծեց «Այնովեյշն» (iNovation) դուստր ձեռնարկությունը, ինչը Հայկ Կարապետյանի բնորոշմամբ, մեծ հաղթանակ էր։ Հենց iNovation-ն էլ ՀայՓոստի համար գրեց հատուկ առցանց ծրագիր, որով սկսեցին աշխատել բոլոր բաժանմունքները։ Մեկ գիշերում 800 բաժանմունք անցավ միասնական նոր ծրագրին։ Այսօր դրանով նույնականացվում է 500 000 բաժանորդ։ Հայկ Կարապետյանը պնդում է՝ նման փորձ տարածաշրջանում երբեւէ չի եղել, բավականին ցավոտ էր, բայց չափազանց անհրաժեշտ։«iNovation-ը բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է, որը ՀայՓոստին ապահովեց բոլոր ծրագրային լուծումներով՝ վեբ հավելվածով, կորպորատիվ համակարգեր մշակեց, բիզնես հետազոտության գործիքներ տրամադրեց։ iNovation-ը ստեղծեց այն հարթակը, որը կապեց Հայաստանի բոլոր փոստային բաժանմունքները։ Հիմա, ամեն օրվա վերջում մենք հստակ գիտենք, թե որ դրամարկղում ինչքան գումար կա, ինչ փոխանցումներ կան, որտեղ ինչով են զբաղվել»։Նախկինում մարդիկ հիմնականում դժգոհել են սպասարկման որակից եւ հերթերից։ Հայկ Կարապետյանը պատմում է, որ նախորդ տարիներին, եթե բաժանորդը, օրինակ, երեք առաքանի ուներ ստանալու, ստիպված էր 3 անգամ նույնականացվել մեկ օրվա ընթացքում՝ երեք անգամ մուտքագրելով նույն տվյալները։ Չեն եղել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) եւ հաճախորդների փորձառության համակարգեր: Մարտի 1-ից «ՀայՓոստը» գործարկեց Envelope համակարգը, որի արդյունքում բաժանմունքերում կտրուկ նվազեցին հերթերը: 10-ից ավել առաքանի փոստային բաժանմունք հանձնելիս այժմ առաջարկվում է Envelope համակարգը, որը ռեսուրսներ եւ ժամանակ խնայելու հնարավորություն է տալիս եւ՛ հաճախորդներին, եւ՛ «ՀայՓոստին»:Դեպի մրցակցային դաշտ«Առցանց գնումներով առաջինը «ՀայՓոստն» է եղել շուկայում, բայց մեր` ծրագրային շատ վատ վիճակում գտնվելու հետեւանքով «Գլոբինգն» ու «Օնեքսը» հաղթեցին այս դաշտում։ Սեպտեմբերին ստեղծվեց «ԲերԲերը» եւ «ՀայՓոստը» նետվեց մրցակցային դաշտ»։«ԲերԲերը» առցանց առեւտրի եւ առաքման համակարգ է, որի շնորհիվ բաժանորդները կարող են գնումներ կատարել, օրինակ, ԱՄՆ-ում , եւ ստանալ պատվերը Հայաստանում։ Որոշ ընկերություններից գնումներ կատարելիս չկա նաեւ առաքման վճար։«ԲերԲերի» կողքին շուտով կհայտնվի նաեւ «Արմոտեկան», որտեղ հայ արտադրողների արտադրանքը կներկայացվի միջազգային սպառողներին, ինչպես նաեւ հնարավորություն կտա վաճառել միջազգային մարքեթփլեյսներում: Կարծում եմ, սա լուրջ խթան կհանդիսանա հայկական արտադրանքների արտահանման համար: Հայկ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Շուկանները զարգանում են, մարդիկ այսօր նախընտրում են առեւտուր անել առցանց հարթակներում։ Եթե չկարողանաս այդ ծառայությունը տրամադրել այս պահին եւ այստեղ, կկորցնես շուկան։ «ՀայՓոստի» գրասենյակներն այսօր վերափոխվում են. բացառապես թոշակ եւ նպաստ ստանալու տարածքներից նրանք դառնում են նաեւ Wildberries, Aliexpress, ASOS, Joom եւ այլ առցանց հարթակներից գնված առաքանիներ ստանալու կենտրոնների՝ հանդերձարաններով։ Այս միտումն այսօր ամբողջ աշխարհում է»։5-ամյա ռազմավարությունը«2020 թվականին «ՀայՓոստը» մշակեց 5-ամյա ռազմավարություն, որը ընդունվեց Դիտորդ խորհրդի կողմից, եւ կառավարությունը հավանություն տվեց։ Առաջիկա 5 տարում «ՀայՓոստը» ծրագրում է դառնալ հուսալի, ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական եւ պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ»։«Մենք պետբյուջեից ոչ մի լումա չենք ստանում: Երբ սկսում ես պետությունից սուբսիդիաներ ստանալ, դառնում ես հիվանդ հիմնարկ։ Մեր համար կարեւոր է մրցունակ լինելն ու սեփական եկամուտները զարգացման գործում օգտագործելը»։«ՀայՓոստն» այսօր աշխատում է տարբեր ոլորտներում՝ փոստային ոլորտ, լոգիստիկա, վճարահաշվարկային ոլորտ, պետական ծառայություններ, կոմերցիա, ունի նաեւ դեղատնային ցանց։ՀայՓոստը նաեւ HayPost Pay էլեկտրոնային դրամապանակն է գործարկել, որը ներբեռնելով` կարելի է առցանց դրամապանակային հաշիվ ունենալ եւ օգտագործել այն թոշակ ստանալու, ամենատարբեր առցանց վճարումներ անելու համար։«Ամենագլխավորը, որ կարողացել ենք անել այս ընթացքում, թվային փոխակերպումն է: Եթե չփոխվեր հիմքը, ոչինչ չէր ստացվելու։ Փոստատարներն այսօր արդեն պլանշետով են նամակը հանձնում։ Նախատեսում ենք նաեւ գործարկել մինչեւ 2 կգ-անոց փաթեթների առաքումը տներ։ «ՀայՓոստը» Համաշխարհային փոստային միությունից 200 000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ է շահել` մեր աշխատանքի որակը բարելավելու համար նախատեսում ենք գնել էլեկտրական եռանիվ մոտոցիկլներ։Մեկ այլ կարեւոր փոփոխություն էլ կա՝ պատվիրված ապրանքը մաքսային պահեստ հասնելուն պես պատվիրատուին էլեկտրոնային ծանուցում է ուղարկվում, իսկ մենք տեղեկանում ենք, թե որ նամակը կամ առաքանին որ մեքենայով դեպի ուր է ուղեւորվում։ Ամբողջ շղթան մեր տրամադրության տակ է»։Լուսին ՄկրտչյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 49110