Գերմանական ընկերությունների մոտ 40%-ն արդեն լիովին զգացել է էներգակիրների գների սրընթաց աճի հետեւանքները։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով DPA գործակալությունն, այս մասին վկայում են «Ընտանեկան ձեռնարկություններ» հիմնադրամի պատվերով Մյունխենի Ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։Հետազոտությանը մասնակցել է 1100 ձեռնարկություն, որոնցից 950-ը եղել են ընտանեկան: Նշվում է, որ քանի որ շատ ընկերություններ կնքել են մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր, գների բարձրացումը ոչ ամենուր է անմիջական ազդեցություն ունենում։Այսպես, ընկերությունների մեկ քառորդը սպասում է, որ գնային շոկի բեռին կբախվի այս տարվա երկրորդ կիսամյակում։ Հարցված ընկերությունների եւս մեկ քառորդը կարծում է, որ դա տեղի կունենա 2023 թվականին: Միաժամանակ, ընկերությունների մոտ 46%-ը հայտարարել է, որ էներգակիրների գների կտրուկ աճի ֆոնին նախատեսում է կրճատել ներդրումները:Ըստ հետազոտության արդյունքների՝ ձեռնարկությունների գրեթե 90%-ն ընդգծել է, որ իրենք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն բարձրացնել գները՝ հակազդելու սրընթաց ծախսերին, իսկ ընկերությունների երեք քառորդը մտադիր է ավելի շատ ներդրումներ կատարել էներգաարդյունավետության մեջ:Ընկերությունների միայն մի փոքր մասն է ցանկանում իր գրասենյակները տեղափոխել արտերկիր։ Բացի այդ, սոցիոլոգները պարզել են, որ ձեռնարկությունների 11%-ը դիտարկում է էներգատար բիզնես ոլորտներից ամբողջությամբ հրաժարվելու, իսկ 14%-ը՝ Գերմանիայում աշխատատեղերի կրճատման հնարավորությունը։ 16.04.2022 | 17:54 Գերմանական ընկերությունների մոտ 80%-ը ֆինանսական լուրջ խնդիրներ է սպասում «Մեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքականություն, որը կշտկի մրցակցության այս խեղաթյուրումը եւ կկանգնեցնի էներգակիրների գների կտրուկ աճը»,- ասել է «Ընտանեկան ձեռնարկություններ» հիմնադրամի վարչության անդամ, պրոֆեսոր Ռայներ Կիրխդյորֆերը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Գերմանիան էներգետիկ քաղաքականության ոլորտում զգալիորեն կորցրել էր իր մրցունակությունը դեռեւս մինչեւ ընթացիկ ճգնաժամը։Ապրիլի 17-ին DPA գործակալությունը՝ վկայակոչելով Verivox առցանց հարթակի տվյալները, հայտնել էր, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով էներգակիրների գների աճն այս տարի կհանգեցնի Գերմանիայում մասնավոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների զգալի բարձրացմանը։ Գերմանիայում էլեկտրաէներգիա մատակարարողները, որոնց պատասխանատվության ոլորտում կա 13 միլիոն տնային տնտեսություն, արդեն հայտարարել են ապրիլին, մայիսին եւ հունիսին սակագների բարձրացման մասին՝ միջինը 19,5%-ով։ Գազի գնի աճը կկազմի միջինում 42,3%: Tweet Դիտում՝ 3965