Գերմանական ընկերությունների մոտ 80%-ը ֆինանսական լուրջ խնդիրներ է սպասում

16.04.2022 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#German Business Panel Monitor
Գերմանիայում ընկերությունների մոտ 80%-ը ուկրաինական իրադարձությունների ֆոնին ակնկալում է ֆինանսական լուրջ դժվարությունների բախվել։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք ներառված են գերմանական Business Panel Monitor-ի ապրիլ ամսվա զեկույցում։

Հարցմանը մասնակցել է մոտ 1000 ընկերություն։ Հետազոտության համաձայն՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո վաճառքներն ու ակնկալվող շահույթը կտրուկ նվազել են: Միաժամանակ նշվում է, որ նույնիսկ կորոնավիրուսային վարակի տարածումը զսպելուն ուղղված սահմանափակող միջոցների մեծամասնության վերացումը չի բարելավել իրավիճակը։ Ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, ընկերությունները հատկապես մտահոգված են էներգակիրների գների աճով եւ մատակարարման շղթաներում հնարավոր խափանումներով։

Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունների մեծ մասը (ավելի քան 60%) կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այնուամենայնիվ ՌԴ-ից նավթի եւ բնական գազի ներկրման վրա հնարավոր էմբարգոյի սահմանումը հակասական արձագանք է առաջացրել։ Թեեւ ընկերությունների 41%-ը կողմ է արտահայտվել ռուսաստանյան էներգակիրների մատակարարումների դադարեցմանը, 36%-ը բացասաբար է արձագանքել նման միջոցին։ Այն ոլորտների ընկերությունները, որոնք առավելապես կախված են ռուսաստանյան գազից, դեմ են արտահայտվել Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումների արգելքին։

Բացի այդ, ինչպես ընդգծել են հետազոտության հեղինակները, վերջին շրջանում ավելացել է էմբարգոյի դեմ արտահայտվող ընկերությունների թիվը։ Եթե Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության երկրորդ շաբաթվա ընթացքում, ինչպես ասվում է հարցման մեջ, ընկերությունների կեսից ավելին կողմ է եղել Ռուսաստանից գազի եւ նավթի ներմուծման արգելքի սահմանմանը, ապա վեցերորդ շաբաթվա ընթացքում նրանց թիվը նվազել է մինչեւ 32%:



Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջատար տնտեսագիտական ինստիտուտների մասնագետներն օրերս ներկայացրել էին երկրի տնտեսության զարգացման զեկույցը, համաձայն որի Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների դադարեցման դեպքում Գերմանիայի ընդհանուր կորուստները 2022-2023 թվականներին կարող են կազմել մոտ €220 միլիարդ ($238,2 միլիարդ):

Ինստիտուտների թվում են՝ Տնտեսական հետազոտությունների ինստիտուտը (Բեռլին), «Իֆո» ինստիտուտը (Մյունխեն), Համաշխարհային տնտեսության ինստիտուտը (Քիլ) եւ Տնտեսագիտության ուսումնասիրության ինստիտուտը (Էսսեն)։
Դիտում՝ 5492
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW