Գերմանիայում հաշվարկել են կորուստները ՌԴ էներգակիրներից հրաժարվելու դեպքում

13.04.2022 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գերմանիա #ՌԴ #էներգակիրներ
Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների դադարեցման դեպքում Գերմանիայի ընդհանուր կորուստները 2022-2023 թվականներին կարող են կազմել մոտ €220 միլիարդ ($238,2 միլիարդ):

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նմամ եզրահանգման են եկել Գերմանիայի առաջատար տնտեսագիտական ինստիտուտների մասնագետները, որոնք այսօր ներկայացրել են երկրի տնտեսության զարգացման զեկույցը:

Ինստիտուտների թվում են՝ Տնտեսական հետազոտությունների ինստիտուտը (Բեռլին), «Իֆո» ինստիտուտը (Մյունխեն), Համաշխարհային տնտեսության ինստիտուտը (Քիլ) եւ Տնտեսագիտության ուսումնասիրության ինստիտուտը (Էսսեն)։

2022 եւ 2023 թվականներին ՀՆԱ-ի միագումար կորուստները Ռուսաստանից մատակարարումների դադարեցման դեպքում կարող են կազմել տարեկան արտադրության ծավալի ավելի քան 6,5%-ը, զգուշացրել են փորձագետները։

«Եթե գազամատակարարումը դադարի, Գերմանիայի տնտեսությունը կկանգնի լուրջ ռեցեսիայի առջեւ»,- ընդգծել է Քիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի հետազոտությունների վաժնի ղեկավար Շտեֆեն Կոէցը:
Դիտում՝ 4533

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW