Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկ” ՓԲԸ-ն սկսել է ընդունել վճարումներ` միանալով Telcell վճարային համակարգին##:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, “Յունիբանկի” հաճախորդները հնարավորություն են ստացել ավելի քան 10 կապի օպերատորի ու տարբեր ծառայությունների պրովայդերների, այդ թվում նաեւ բջջային ու ֆիքսված կապի ազգային օպերատորների, ինտերնետ պրովայդերների, կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների ծառայությունների դիմաց վճարումներ կատարել այս համակարգի միջոցով: Telcell-ի պրոցեսինգային կենտրոնին միացվել են “Յունիբանկի” 30 մայրաքաղաքային եւ մարզային մասնաճյուղերի հաշվիչ դրամարկղային հանգույցները:“Լրացուցիչ ծառայության առկայությունը բանկին հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել ծառայությունների վճարման ավելի արագ եւ հարմար հնարավորություն: Վճարումներին իրականացվում են օն-լայն ռեժիմով, ինչն ապահովում է փոխանցման արագությունը: Վճարումն իրականացնելու վերաբերյալ հաճախորդը լրացուցիչ տեղեկանում է SMS հաղորդագրության միջոցով”,- ասել է “Յունիբանկի” ինֆորմացիոն համակարգերի կառավարման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: “Մանրածախ բանկային ծառայությունների շուկան աճի լուրջ տեմպեր է ցուցադրում, համապատասխանաբար, աճում է վճարումների ընդունման արագ եւ հարմար միջոցների պահանջարկը` հօգուտ տարբեր ծառայությունների պրովայդերների: Telcell վճարային համակարգը հետագայում եւս կատարելագործելու է իր հնարավորությունները` Հայաստանի դինամիկ զարգացող վճարային շուկայի պահանջները բավարարելու նպատակով”,- ասել է Telcell-ի մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով “Յունիբանկի” հետ համագործակցության մեկնարկը: Tweet Դիտում՝ 6100