2022 թվականի ապրիլի 29-ից NASDAQ բորսաները ԱՄՆ-ում եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներում (Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա) «կդադարեցնեն աշխատանքը Ռուսաստանում», «ինչն անհնարին կդարձնի ՌԴ ռեզիդենտների հասանելիությունը բորսաներին»։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է դանիական Saxo Bank-ի՝ հաճախորդներին ուղղված նամակում։Դրանում նշվում է, որ ապրիլի վերջից Ռուսաստանում բնակվող հաճախորդներին հասանելի չեն լինի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի NASDAQ բորսաներից ընթացիկ կամ հետաձգված շուկայական տվյալները, եթե նրանց հաշվի վրա չկան այդ հարթակներում առեւտրային դիրքեր: Այդ դիրքերով հաճախորդը կստանա հետաձգված գնանշումներ մինչեւ դրանց փակվելը, ասված է Saxo Bank-ի նամակում:«NASDAQ-ի տվյալներին բորսայական ցանկացած ակտիվ բաժանորդագրություն ավտոմատ կերպով կչեղարկվի, նոր բաժանորդագրություններին հնարավոր չի լինի միանալ ապրիլի 29-ից»,- զգուշացրել է բանկը։ Նույն օրվանից սկսած ռուսաստանյան հաճախորդներն այլեւս չեն կարողանա առցանց գործարքներ կատարել NASDAQ-ում, այդ թվում՝ փակել դիրքերը: Դրանց փակելու ցանկության դեպքում հաճախորդը պետք է կապ հաստատի Saxo Bank-ի աշխատակիցների հետ՝ այդ գործարքն անհատական կերպով իրականացնելու համար: Tweet Դիտում՝ 3718