Կոնվերս Բանկի եւ MasterCard-ի ակցիայի հաղթողները հանգստի սերտիֆիկատներ են ստացել

20.04.2022 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #MasterCard #ակցիա
Կոնվերս Բանկում ամփոփել են MasterCard միջազգային վճարային համակարգի հետ իրականացված ակցիայի արդյունքները:

Ակցիայի շրջանակում բանկը MasterCard իր քարտապաններին էր առաջարկել սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ կատարել անկանխիկ գնումներ եւ ստանալ նվերներ: Ամենաակտիվ  20 քարտապանների համար որպես խրախուսում նախատեսվել էր Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ եւ 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ, իսկ մյուս մասնակիցների համար՝ մինչեւ 30.000 դրամի cashback:

Cashback-ի գումարները մասնակիցներին փոխանցվել էին նախորդ տարեվերջին: Ընդհանուր առմամբ, մոտ 1600 հաճախորդի վերադարձվել է շուրջ 12 մլն դրամ: Իսկ ընտանեկան հանգստի վայրը՝ Դիլիջան կամ Ծաղկաձոր, խաղարկության միջոցով ընտրել են հենց հաղթողները՝ օրերս կայացած միջոցառման ժամանակ:

«Արդեն մի քանի տարի մասնակցում եմ Կոնվերս Բանկի՝ անկանխիկ գնումների խրախուսմանն ուղղված ակցիաներին եւ հաղթում: Բանկի ակցիաները հետաքրքիր են ու չկրկվող, խորհուրդ եմ տալիս պարտադիր մասնակցել դրանց»,- ասել է հանգստի սերտիֆիկատ ստացած հաճախորդներից մեկը՝ Արտակը:

«Կոնվերս Բանկն առաջիկայում եւս հանդես կգա նոր, հետաքրքիր ակցիաներով եւ լոյալության ծրագրերով»,- վստահեցրել են բանկում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 17194
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW