Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրենք, որով ռուսաստանյան բանկերին արգելում է օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկատվություն տրամադրել հաճախորդների եւ նրանց գործարքների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ՌԴ կառավարության նախաձեռնած փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում պատժամիջոցներին հակադարձելու մասին օրենքում։Օրենքը մշակվել է նվազագույնի հասցնելու ռիսկերը՝ կապված ոչ բարեկամական պետությունների կողմից ազգային օրենսդրական ակտերում փոփոխությունների ընդունման հետ, որոնք ուղղված են օտարերկրյա բանկերից տույժերի սպառնալիքի ներքո բանկային գաղտնիք պարունակող գաղտնի տեղեկատվություն ստանալուն:Փաստաթղթով նախատեսվում է արգելել վարկային հաստատություններին հաճախորդների եւ նրանց գործարքների վերաբերյալ հարցվող տվյալներն ուղարկել օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, բացառությամբ ՌԴ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը, տեղեկատվության փոխանակումը կշարունակվի հանցավոր եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաեւ բանկային խարդախությունների դեմ պայքարի համատեղ գործողությունների մասով։Փոփոխություններով նախատեսվում է, որ վարկային կազմակերպությունն օտարերկրյա պետության իրավասու մարմնից (ներառյալ դատական մարմիններից) համապատասխան տեղեկատվության տրամադրման մասին հարցում ստանալուց հետո, պետք է տեղեկացնի ՌԴ Կենտրոնական բանկին՝ դրա ստացման պահից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: ԿԲ-ն իր հերթին այն ուղարկում է «Ռոսֆինմոնիթորիգ»-ին։Եթե բանկը խախտի օրենքի պահանջները, դրանում մեղավոր վարկային հաստատության պաշտոնյաների նկատմամբ կկիրառվեն միջոցներ՝ դաշնային օրենքներին համապատասխան»։ Tweet Դիտում՝ 3388