Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն ավելացել են
19.04.2022 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Aaron Geddes

2022թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ակբա բանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 1.74 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 0,2%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում այն 17-րդից դարձել է 24-րդը:
Ամերիաբանկը 1.55 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2021թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 1.46 մլրդ դրամ): Ամերիաբանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 6.2%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 20-րդից դարձել է 25-րդը:
Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը`1.39 մլրդ դրամ (33-րդ տեղ, աճ՝ 8․7%), Ինեկոբանկը՝ 1.27 մլրդ դրամ հարկերի ծավալով (40-րդ տեղ, աճ՝ 45,6%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2022թ. առաջին եռամսյակում պետբյուջե վճարելով 1.1 մլրդ դրամի հարկ (45-րդ տեղ, աճ՝ 38.7%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Արդշինբանկը՝ 0.98 մլրդ դրամ (55-րդ տեղ, անկում` 4.7%),
Հայէկոնոմբանկը՝ 0.79 մլրդ դրամ (70-րդ տեղ, անկում` 20.1%),
Կոնվերս Բանկը՝ 0.68 մլրդ դրամ (84-րդ տեղ, անկում՝ 5.5%),
Արմսվիսբանկը՝ 0.63 մլրդ դրամ (93-րդ տեղ, աճ՝ 15.6%),
IDBank-ը՝ 0.56 մլրդ դրամ (104-րդ տեղ, աճ՝ 54%),
Արարատբանկը՝ 0.52 մլրդ դրամ (111-րդ տեղ, անկում ՝ 33.2%),
Յունիբանկը՝ 0.51 մլրդ դրամ (116-րդ տեղ, անկում՝ 16.3%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 0.42 մլրդ դրամ (135-րդ տեղ, անկում՝ 27%),
Evocabank-ը՝ 0.38 մլրդ դրամ (147-րդ տեղ, աճ՝ 190.9%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.17 մլրդ դրամ (321-րդ տեղ, աճ՝ 7.2%),
Մելլաթ Բանկը՝ 0.08 մլրդ դրամ (650-րդ տեղ, աճ՝ 15.3%):
2022թ. հունվար-մարտ ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված չէ Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ):
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: