Deutsche Bank. Գերմանիայում հնարավոր է գնաճ, որը «չի դիտվել 1970-ականներից ի վեր»

17.04.2022 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Deutsche Bank #Կառլ ֆոն Ռոհր #գնաճ
Գերմանական խոշորագույն Deutsche Bank-ի փոխնախագահ Կառլ ֆոն Ռոհրը (Karl von Rohr) զգուշացրել է, որ Ռուսաստանից էներգառեսուրսների ներմուծումը սահմանափակելու դեպքում Գերմանիայում գնաճի մակարդակը կարող է հասնել 10%-ի։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս կարծիքը նա հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։

«Մեր կանխատեսմամբ՝ տարվա ընթացքում գնաճը կկազմի 7-8%։ Էներգիայի ավելի սահմանափակ ներմուծման դեպքում մենք կարող ենք տեսնել նույնիսկ 10% կամ ավելի»,- ասել է Կառլ ֆոն Ռոհրը։ «Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ կարող ենք ունենալ գնաճի տեմպեր, որոնք չեն դիտվել 1970-ականներից ի վեր»,- հավելել է նա։

Միաժամանակ, ինչպես ընդգծել է Deutsche Bank-ի փոխնախագահը, ֆինանսական հաստատությունը զգուշացրել էր նաեւ գնաճի ավելի բարձր տեմպերի մասին շատ ավելի երկար ժամանակահատվածի համար։ Այս կապակցությամբ նա կողմ է տոկոսադրույքների բարձրացմանը։ «Մենք կարծում ենք, որ տոկոսադրույքի բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտ է մոտ ապագայում, որպեսզի գնաճային սպասումները չամրապնդվեն բարձր մակարդակում»,- ասել է ֆոն Ռոհրը:

Նա նաեւ նկատել է, որ էներգակիրների ներմուծումը սահմանափակելու դեպքում Գերմանիայի տնտեսությունը կարող է հայտնվել ռեցեսիայի մեջ։ «Եթե նավթի եւ գազի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջանան, ապա գոյություն ունի տնտեսության լճացման կամ նույնիսկ անկման վտանգ՝ գների աճի բարձր տեմպերի հետ մեկտեղ»,- ասել է Deutsche Bank-ի փոխնախագահը: «Սակայն կա մի հանգամանք, որը մենք չպետք է անտեսենք. Գերմանիան ունի ուժեղ ընկերություններ եւ ամուր տնտեսություն»,- եզրափակել է Կառլ ֆոն Ռոհրը:



Հիշեցնենք, որ գերմանական Business Panel Monitor-ի ապրիլ ամսվա զեկույցում ներառված հետազոտության արդյունքները վկայում են, որ Գերմանիայում ընկերությունների մոտ 80%-ը ուկրաինական իրադարձությունների ֆոնին ակնկալում է ֆինանսական լուրջ դժվարությունների բախվել։

Հարցմանը մասնակցել է մոտ 1000 ընկերություն։ Հետազոտության համաձայն՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո վաճառքներն ու ակնկալվող շահույթը կտրուկ նվազել են:

Թեեւ ընկերությունների 41%-ը կողմ է արտահայտվել ռուսաստանյան էներգակիրների մատակարարումների դադարեցմանը, 36%-ը բացասաբար է արձագանքել նման միջոցին։ Այն ոլորտների ընկերությունները, որոնք առավելապես կախված են ռուսաստանյան գազից, դեմ են արտահայտվել Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումների արգելքին։
Դիտում՝ 4303

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW