Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են առաջացնել նավթի մատակարարման պատմության մեջ վատթարագույն խափանումներից մեկը, որի կորցրած ծավալները հնարավոր չի լինի փոխհատուցել:Այս մասին հայտարարել է OPEC-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Reuters-ը։Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ այլ սահմանափակումների արդյունքում համաշխարհային շուկան կարող է կորցնել օրական մոտ 7 մլն բարել ռուսաստանյան նավթ եւ այլ հեղուկ ածխաջրածին։«Հաշվի առնելով պահանջարկի ընթացիկ հեռանկարը, գրեթե անհնար կլիներ փոխհատուցել այս մասշտաբի ծավալի կորուստը»,- ասել է Բարկինդոն:Եվրամիության ներկայացուցիչներն իրենց հերթին հանդիպման ժամանակ հայտարարել են, որ OPEC-ը կարող է մեծացնել արդյունահանումը իր պահուստային հզորությունների հաշվին։ Սակայն Բարկինդոն նշել է, որ ներկայիս տատանողականությանը հանգեցրել են «ոչ հիմնարար գործոնները, որոնք դուրս են OPEC-ի վերահսկողությունից»:Նավթի համաշխարհային գները մեկ բարելի դիմաց 100 դոլարի սահմաններում են՝ եվրոպական մի շարք նավթավերամշակող ձեռնարկությունների կողմից Ռուսաստանից հումք առաքելուց հրաժարվելու ֆոնին։ Եվրամիությունում բազմիցս տեղեկացրել են, որ քննարկում են ռուսաստանյան էներգակիրների նկատմամբ էմբարգո սահմանելու հարցը, սակայն ՌԴ նավթի ներկրման արգելքը չի ներառվել ապրիլի 7-ի պատժամիջոցների հերթական փաթեթում։Մարտին ԱՄՆ-ն արգելք դրեց Ռուսաստանից նավթի եւ այլ էներգակիրների ներկրման վրա։ Մեծ Բրիտանիան նախատեսում է այդ մասին հայտարարել մինչեւ տարեվերջ։ Tweet Դիտում՝ 3865