Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է Բուդապեշտի՝ ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով վճարելու մտադրության մասին, հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով Reuters-ը։«Մենք ունենք որոշում, որը չի խախտում ոչ մի պատժամիջոց, բայց, միաժամանակ, ապահովում է Հունգարիային գազի մատակարարումը»,- ասել է Սիյարտոն՝ հատուկ ընդգծելով Հունգարիայի կախվածությունը ռուսաստանյան նավթից և գազից։Նշվում է, որ Բուդապեշտի սխեման ներառում է հունգարական MVM էներգետիկ խմբի դուստր ընկերության՝ CEE Energy-ի օգտագործման ծրագրերը: Վերջինս հաշիվը կվճարի եվրոյով, իսկ «Գազպրոմբանկ»-ն իր հերթին ստացված միջոցները կփոխարկի ռուբլու և կփոխանցի «Գազպրոմ էքսպորտ»-ին։Սա առաջին դեպքը չէ, երբ Բուդապեշտը նման հայտարարություններով է հանդես գալիս։ Այսպես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես հայտարարել էր գազի դիմաց ռուբլով վճարելու երկրի պատրաստակամության մասին։Այս պայմանները Մոսկվան սահմանել է Արևմուտքի կողմից պատժամիջոցների ճնշման ուժեղացումից հետո. ծրագրերի համաձայն՝ «Գազպրոմբանկ»-ում օտարերկրյա գնորդների համար կբացվեն հատուկ արտարժութային և ռուբլու հաշիվներ, որից հետո նրանք կկարողանան միջոցներ փոխանցել առաջին հաշվին՝ պայմանագրում նշված արտարժույթով, բանկը կվաճառի այն Մոսկվայի բորսայում, այնուհետև կիրականացվեն հաշվարկներ մատակարարի հետ։ 11.04.2022 | 17:50 Շվեդիայի ԱԳ նախարար. ԵՄ-ում չկա միասնություն ՌԴ-ի դեմ նավթի եւ գազի էմբարգոյի հարցում Նախօրեին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հայտարարել էր, որ Եվրամիությունում չկա միասնական մոտեցում Ռուսաստանի նկատմամբ նավթի եւ գազի էմբարգոյի կիրառման հարցում: Լինդեի խոսքով՝ նման պատժամիջոցների հակառակորդներին, ինչպիսին Հունգարիան է, փորձում են համոզել՝ պատմելով, թե ինչ այլընտրանքներ կան։ «Շատ երկրներ սկսել են «կանաչ» անցումը, մենք ունենք գազի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Ես երկկողմանի բանակցություններ եմ վարել հունգարացի գործընկերոջս հետ, ով ընդհանրապես չի փոխում իր դիրքորոշումը»։Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել էր, որ Հունգարիան կխախտի պատժամիջոցները, եթե ռուսաստանյան գազի դիմաց վճարի ռուբլով։ Բուդապեշտը նախօրեին հիշեցրել էր, որ ՌԴ գազի դիմաց ռուբլով վճարումը չի նշանակի Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների խախտում, քանի որ Հունգարիան երկկողմանի պայմանագիր ունի Ռուսաստանի հետ, իսկ վճարման արժույթի հարցը տեխնիկական բնույթ է կրում։ Tweet Դիտում՝ 4466