Եվրամիությունում (ԵՄ) չկա միասնական մոտեցում Ռուսաստանի նկատմամբ նավթի եւ գազի էմբարգոյի կիրառման հարցում:Այս մասին այսօր հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։«Չեմ կարծում, որ մենք կկարողանանք լիարժեք համաձայնության գալ նավթի եւ գազի էմբարգոյի շուրջ: Բայց մենք՝ այդ գործն առաջ մղողներս, անում ենք հնարավորը»,- ասել է նա:Լինդեի խոսքով՝ նման պատժամիջոցների հակառակորդներին, ինչպիսին Հունգարիան է, փորձում են համոզել՝ պատմելով, թե ինչ այլընտրանքներ կան։ «Շատ երկրներ սկսել են «կանաչ» անցումը, մենք ունենք գազի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։ Ես երկկողմանի բանակցություններ եմ վարել հունգարացի գործընկերոջս հետ, ով ընդհանրապես չի փոխում իր դիրքորոշումը»,- Անն Լինդեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:Միաժամանակ, շվեդ նախարարն ասել է, որ մտադիր է հասնել իր նպատակին։ «Մենք հաստատել ենք հակառուսաստանյան պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, եւս մեկ քայլ առաջ ենք գնացել ածուխի հետ կապված հարցում։ Այսօր ես կպահանջեմ, որ մենք պատժամիջոցներ սահմանենք նավթի ու գազի նկատմամբ։ Չեմ բացառում, որ նավթի հարցում մենք կկարողանանք որոշակի առաջընթաց գրանցել։ Մենք անընդհատ առաջ ենք շարժվում, եւ գնալով ավելի շատ երկրներ են գիտակցում, թե որքան կարեւոր է դա»,- հավելել է նա: Tweet Դիտում՝ 5174