ԿԲ-ը հրապարակել է 2008 թվականի III եռամսյակի ինդեքսները

18.09.2008 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկն այսօր հրապարակել է 2008 թվականի III եռամսյակի գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները:

Ինդեքսները հաշվարկվել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների 833 կազմակերպություններում, ինչպես նաեւ Երեւանի եւ հանրապետության մարզերի 1813 տնային տնտեսություններում անցկացված հարցումների օգնությամբ:

50-ից բարձր արժեքը ցույց է տալիս դիտարկվող երեւույթի դրական միտում, 50-ից ցածր արժեքը` բացասական միտում, 50-ը նշանակում է անփոփոխ իրավիճակ:

Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշին, ստացվում են վերջնական ինդեքսները, որոնք 2008 թվականի III եռամսյակում 2007 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ կազմել են. գործարար միջավայրի ինդեքս` 96.8%, տնտեսական ակտիվության ինդեքս` 94.4%, սպառողների վստահության ինդեքս` 98.4%:

2008 թվականի երկրորդ եռամսյակում գործարար միջավայրրի ինդեքսը կազմել է 49.1, տնտեսական ակտիվությանը` 79.3, սպառողների վստահությանը` 49.5:

Դիտում՝ 4780
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW