Գրանթ Թորնթոնը հրապարակել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը

06.04.2022 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթոն #անշարժ գույքի շուկա #վերլուծություն
Չորրորդ տարին անընդմեջ Գրանթ Թորնթոնն իրականացնում է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծություն:

«Այս անկախ, համապարփակ եւ վստահելի վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել ՀՀ անշարժ գույքի շուկայի կառուցվածքի, գործարքների եւ գույքի տեսակների մասին, հասկանալ շուկայի զարգացումները եւ համեմատել վերջին միտումները նախորդ տարիների հետ: Բացի այդ, այն թույլ է տալիս հասկանալ վերջին տարվա անշարժ գույքի շուկայի փոփոխությունները ոչ միայն տարեկան, այլեւ ամսական կտրվածքով»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

2021 թվականի ընթացքում ՀՀ անշարժ գույքի գործարքներից 63,194-ը (31.4%-ը) տեղի են ունեցել Երեւանում, ինչը 24%-ով ավելի շատ է նախորդ տարվա ցուցանիշից: Գործարքների քանակի էական աճ է գրանցվել նաեւ Արմավիրի մարզում՝ 41.7% նախորդ տարվա համեմատ: Կոտայքի մարզը ընդհանուր գործարքների թվով երկրորդն է Երեւանից հետո:

2021 թվականին տեղի ունեցած առուվաճառքի գործարքների մոտ 44.2%-ը վերաբերել է հողին, իսկ մոտ 29.6%-ը՝ բազմաբնակարան շենքերի բնակարաններին: 2020 թվականի համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների եւ բնակելի տների առուվաճառքի գործարքները գրանցել են համապատասխանաբար 31.3% եւ 17.5% աճ:

Վերլուծությունը իրականցվել է «բիզնես ինտելեկտի» լավագույն ծրագրաշարից մեկի՝ Tableau-ի միջոցով, որի առաջին պաշտոնական գործընկերը Հայաստանում հանդիսանում է Գրանթ Թորնթոնը:

Ամբողջական վերլուծությունը հասանելի է երկու լեզվով ընկերության պաշտոնական կայքում:
Դիտում՝ 11007
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW