Դեֆոլտ կամ պահուստների սպառում․ Փսակին խոսել է սպասվող պատժամիջոցների մասին

06.04.2022 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեն Փսակի #ՌԴ #պատժամիջոցներ
ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի ապրիլի 6-ին, նախօրեին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Նոր սահմանափակումները կվերաբերեն ֆինանսական հաստատություններին, բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաեւ Ռուսաստանում նոր ներդրումների արգելքին։

«Կարելի է ակնկալել, որ պատժամիջոցները կանդրադառնան Ռուսաստանի կառավարության պաշտոնյաներին, նրանց ընտանիքների անդամներին, ռուսաստանյան ֆինանսական հաստատություններին, պետական ձեռնարկություններին»,- Փսակիի խոսքերն է մեջբերում RBC-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է հասնել նրան, որ Ռուսաստանը կանգնի ընտրության առաջ՝ դեֆոլտ կամ իր մոտ մնացած արժութային պահուստների օգտագործում։ «Դա կներառի Ռուսաստանում բոլոր նոր ներդրումների վրա արգելքը»,- հավելել է Փսակին՝ նշելով, որ որոշումն ընդունվել է ԵՄ եւ G7 գործընկերների հետ քննարկումներից հետո։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ծրագրում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի բանկային հատվածի նկատմամբ, մասնավորապես՝ ավելի կոշտ պատժամիջոցներ Սբերբանկի դեմ, որն Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո հայտնվել է CAPTA ցուցակում․ սա ենթադրում է սահմանափակումներ ԱՄՆ-ում թղթակցային հաշիվների վրա եւ ամերիկյան ֆինանսական համակարգի կողմից բանկի հետ ցանկացած գործարքի մերժում:

Վաշինգտոնի կողմից սպասվող նոր պատժամիջոցների մասին հայտնել էր նաեւ Reuters-ը։ Գործակալությունը գրել էր, որ սահմանափակումները կտարածվեն պաշտոնյաների, պետական ձեռնարկությունների եւ ֆինանսական հաստատությունների վրա:
Դիտում՝ 3975
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW