Հայաստանում UNIStream-ի շրջանառությունը օգոստոսի վերջին հասել էր $500 մլն-ի

17.09.2008 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում UNIStream դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը 2008 թվականի օգոստոսի վերջին հասել է $500 մլն-ի` անցած տարվա համանման ցուցանիշը գերազանցելով 36,7%-ով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, UNIStream համակարգով փոխանցումների 87%-ից ավելին կատարվում է Ռուսաստանից: Փոխանցումների 56.4%-ը կատարվում է ԱՄՆ դոլարով: Մեկ փոխանցման չափը տատանվում է մինչեւ $1500-ի սահմաներում:

Այս տարվա հուլիսին Ԝիբանիբանկը” ներդրել է հաճախորդների սպասարկման օն-լայն համակարգ` գլխամասային գրասենյակը եւ մայրաքաղաքային մասնաճյուղերը միացնելով տվյալների մեկ բազայում: UNIStream համակարգով Երեւան փոխանցված գումարը հաճախորդները կարող են ստանալ բանկի մայրաքաղաքային ցանկացած մասնաճյուղում` անկախ հասցեից:

Դիտում՝ 6176

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW