Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է ավելի քան 61%

04.04.2022 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #գնաճ
Տարեկան գնաճը Թուրքիայում կազմել է 61,1%, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի TUIK վիճակագրական ծառայությանը։

Մարտին ամսական գնաճը կազմել է 5,4%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերից գներն աճել են 22,8%-ով։ Հիմք ընդունելով 2021 թվականի մարտի տվյալները՝ 12 ամսվա ընթացքում գների աճը կազմել է 61,1%։

Տարվա ընթացքում ամենաշատը թանկացել են տրանսպորտային ծառայությունները (99%), սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքները (70.3%), կահույքն ու տան կահավորանքը (69%)։

Հիշեցնենք, որ հունվարին Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին տնտեսագետների հետ փակ հանդիպման ժամանակ ասել էր, որ առաջիկա ամիսներին երկրում գնաճը կհասնի մոտ 40%-ի եւ մինչեւ 2022 թվականի ավարտը չի գերազանցի 50%-ը։

Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարեսկզբին հայտարարել  էր, որ հաստատակամ է գնաճը հասցնել միանիշ թվի, «ներկայիս ցուցանիշն ափսոսանք է առաջացնում»:
Դիտում՝ 2486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW