Ռուսաստանյան լրատվամիջոցները մեկնաբանել են Վրաստանի միանալը միջազգային ֆինանսական բոլոր պատժամիջոցներին, որոնք Արեւմուտքը սահմանել է Ռուսաստանի դեմ։Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։Իսկ արդեն մարտի 31-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ի եթերում ասել է, որ Վրաստանը միացել է միջազգային ֆինանսական բոլոր պատժամիջոցներին, որոնք Արեւմուտքը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո։«Մենք մասնակցում ենք միջազգային ֆինանսական բոլոր պատժամիջոցներին ՌԴ-ի դեմ, եւ դա արդեն ինչ-որ բան է նշանակում մեր ֆինանսական հատվածի համար։ Այս պահին մենք նաեւ մասնակցում ենք միջազգային բոլոր բանաձեւերին, որոնք ստեղծվում են Ուկրաինային աջակցելու համար»,- Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում «Իզվեստիա»-ն։Վրաստանի կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրազեկ աղբյուրը «Կոմերսանտ»-ին պարզաբանել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նկատի ուներ Ռուսաստանի դեմ այն պատժամիջոցները, որոնք առանձին պետություններ սահմանում են իրենց որոշմամբ, բայց, միաժամանակ, Վրաստանը «միանում է միջազգային կազմակերպությունների եւ միավորումների, այդ թվում՝ Եվրամիության կողմից սահմանված բոլոր պատժամիջոցներին»։Ինչպես նշում է «Կոմերսասնտ»-ը, ՌԴ-ի պատժամիջոցներն այս մասով հիմնականում վերաբերում են ֆինանսական հատվածին։ Այսպես, VTB Bank Georgia-ի բոլոր ակտիվներն ու պարտավորությունները վերջերս փոխանցվել են չինական «Basis Bank»-ին։ Բացի այդ, Վրաստանի Ազգային բանկի (ԿԲ) որոշմամբ երկրում սահմանափակված են ռուսաստանյան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ֆինանսական գործարքները, նշել է պարբերականը։Վրաստանի ղեկավարության նման մոտեցումն ըմբռնում է գտնում արեւմտյան գործընկերների շրջանում։ Մասնավորապես, Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ արեւմտյան գործընկերները «չեն պահանջում Վրաստանից առանձին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ», սակայն ակնկալում են, որ Թբիլիսին «կոլեկտիվ պատժամիջոցներ կսահմանի»։Միաժամանակ, ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին հայտարարությունը հնչել է Ռուսաստանին Հարավային Օսիայի հնարավոր միացման մասին հայտարարության ֆոնին, որն ավելի վաղ հնչեցրել էր այդ հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը։ 21.03.2022 | 14:09 Վրաստանում հարցվածների 64,5%-ը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չմիանալու որոշմանը Հատկանշական է, որ մարտի երկրորդ կեսին Վրաստանում հարցվածների մեծամասնությունը ճիշտ էր համարել կառավարության որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին հայտնել էր «Իմեդի» հեռուստաընկերությունը, որի պատվերով վրացական GORBI ընկերությունը հարցում էր անցկացրել։Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու իշխանությունների որոշումը պաշտպանել է հարցվածների 64,5%-ը, իսկ 30,4%-ն այս քայլը սխալ է որակել։ Եվս 5,2%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել հարցին։ Tweet Դիտում՝ 7111