Իլոն Մասկը մարդկության գոյության համար երեք սպառնալիք է նշել
02.04.2022 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ insider.com

Առաջին տեղում նա դասել է Մոլորակի վրա ծնելիության անկումը։ «Ես շատ ժամանակ եմ ծախսել՝ խոսելով ծնելիության հետ կապված իրավիճակի մասին. սա կարող է լինել ամենամեծ սպառնալիքը մարդկության քաղաքակրթության ապագայի համար»,- ասել է միլիարդատերը, ով ինքն էլ ութ երեխաների հայր է։
Prime գործակալության փոխանցմամբ՝ Մասկը նաեւ խոսել է մարդկության գոյությանը սպառնացող երկու այլ սպառնալիքների մասին՝ մտավախություն, որ արհեստական բանականության զարգացման ոլորտում «ինչ-որ բան այնպես չի գնա» եւ «կրոնական ծայրահեղականության» աճը։
Մարդկության ապագայի ամենամեծ հույսը Մասկն անվանել է «Մարսի վրա ինքնաբավ քաղաք» ստեղծելու ծրագրերը։ «Ես երջանիկ կլինեի, եթե մարդկությունը Մարսի վրա ինքնաբավ քաղաք ունենար, քանի որ այդ դեպքում մարդկության կյանքի հավանական տեւողությունը շատ կավելանար»,- ասել է նա:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: