«Կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու հնարավորություն կա»

31.03.2022 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Տիգրան Խաչատրյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է կապիտալ ծախսերին եւ ընդգծել դրանք բարձր կարգապահությամբ իրականացնելու կարեւորությունը՝ տնտեսական պատշաճ ակտիվություն ապահովելու նպատակով:

Վարչապետը նշել է նաեւ, որ այս պահի դրությամբ նախորդ տարվա արդյունքներով հնարավորություններ կան ի վերջո կապիտալ ծախսերի իրականացման նոր նշաձողի հասնելու:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասել է, որ  2021թ. արդյունքներով արձանագրվել է 218 մլրդ դրամ կամ ճշտված կապիտալ ծախսերի նկատմամբ 92,3% կատարողական:

«Դա բոլոր տարիների նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է, եւ ամեն ինչ անում ենք, որ այս տարվա համար աշխատանքները լինեն ոչ պակաս կատարողականով: Մեկ հարց, որ առաջացել է հատկապես մակրոտնտեսական անորոշությունների եւ դրան առնչվող հնարավոր հարկային նվազումների հետ կապված. մենք պարզաբանել ենք մեր բոլոր գործընկերներին, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամին եւ մյուս բոլոր ֆինանսական կառույցներին, որոնք աշխատում են մեզ հետ տարվա ծրագիրը հասկանալու ուղղությամբ, որ եթե այդպիսի հարկային նվազումներ լինեն, մենք ներգրավելու ենք լրացուցիչ միջոցներ, եւ դա որեւէ կերպ չի ազդելու մեր ծախսային պարտավորությունների կատարման վրա: Այսինքն՝ ծախսերը կատարելու ենք նախատեսված ամբողջ ծավալով»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ դա  շատ կարեւոր ուղերձ է մեր տնտեսական դաշտին. «Ընդ որում, կրկին աննախադեպ չափի կապիտալ ծախսեր ենք նախատեսել՝ 350 մլրդ դրամի: Այսպիսի ցուցանիշ երբեք  չի եղել, եւ անկախ ամեն ինչից մենք այդ կապիտալ ծախսերն իրականացնելու ենք»:

Կառավարության ղեկավարն արձանագրել է նաեւ, որ առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է. «Գոնե այս պահին, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների եւ մեր լարվածության, բյուջետային եկամուտների շատ լավ ցուցանիշներ ունենք»:
Դիտում՝ 978
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW