Պեկինը չի բացառում ՌԴ-ի հետ էներգակիրների առեւտրում ռուբլու կամ յուանի կիրառումը
31.03.2022 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ anna-news.info

«Երկկողմ փոխադարձ հաշվարկներ կատարելիս շուկայի սուբյեկտները կարող են ընտրել իրենց կարիքներին համապատասխան արժույթ։ Սեփական ազգային դրամական միավորների օգտագործումը կանոնավոր առեւտրատնտեսական փոխգործակցության գործընթացում կարող է օգնել խուսափել արժութային ռիսկերից եւ նվազեցնել արժույթի փոխանակման հետ կապված ծախսերը»,- հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ում՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Չինաստանը պատրաստ է վճարել Ռուսաստանի կողմից մատակարարվող էներգակիրների դիմաց ոչ թե ամերիկյան դոլարով, այլ ռուբլով կամ յուանով։
Չինաստանի ԱԳՆ-ն մանրամասնել է, որ չինական ընկերությունները մտադիր են ավելի ակտիվորեն օգտագործել ռուբլին կամ յուանը ՌԴ-ի հետ առեւտրում «հավասար եւ փոխշահավետ հիմունքներով՝ հաշվի առնելով շուկայում իրավիճակի փոփոխությունները»։ «Բնականաբար, տարբեր պատճառներով մենք հաշվարկներ ենք իրականացնելու նաեւ այլ երկրների արժույթներով»,- մեկնաբանել է նախարարությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները, Սաուդյան Արաբիան դիտարկում է դոլարի փոխարեն յուանի օգտագործումը՝ Չինաստան արտահանվող նավթի մի մասի դիմաց վճարելու համար։ Հրապարակման հեղինակները նշում էին, որ նման քայլը կարող է թուլացնել ամերիկյան արժույթի գերակայությունը էներգառեսուրսների համաշխարհային շուկայում, ինչպես նաեւ ցույց տալ նավթի այս առաջատար արտահանողի սերտացումն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: