Պեկին. Պատժամիջոցների համար վճարում են նրանք, ովքեր չեն մասնակցում առճակատմանը

30.03.2022 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #Վան Ի #Ժոզեպ Բորել
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին (Wang Yi) ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նշել է, որ անընդունելի են Ռուսաստանի դեմ արեւմտյան չափազանց կոշտ պատժամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունը։

«Ամենախիստ պատժամիջոցները կարող են վնասել երկու կողմերին եւ էլ ավելի բարդացնել իրավիճակը, ավելացնել հակասությունները։ Չինաստանը պատրաստ է այլ շահագրգիռ կողմերի հետ միասին օգնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության շուտափույթ կարգավորմանը»,- ասել է Վան Ին։

Նրա խոսքով՝ Արեւմուտքի միակողմանի պատժամիջոցների համար «վճարում են այն երկրներն ու ժողովուրդները, որոնք չեն մասնակցում Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ռազմական առճակատմանը»։ Չինաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ դա «անարդար է եւ անօրինական»։ «Անվտանգության խնդիրները կարգավորելիս չի կարելի ամեն ինչ պարզեցնել, բաժանել սպիտակի եւ սեւի»,- մասնավորեցրել է չինացի դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ Սառը պատերազմի մեթոդները եւ հակադիր բլոկների ձեւավորումը «հին ճանապարհն են, որով Եվրոպան չի կարող գնալ»։ «Ավելին, անհնար է առաջնորդվել այնպիսի մեթոդներով, որոնք աշխարհում պառակտում են առաջացնում»,- ամփոփել է Վան Ին։
Դիտում՝ 5820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW