Չինաստան ապրանքների ներմուծման եւ արտահանման նոր կարգավորումներ են գործում

30.03.2022 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #արտահանում #ներմուծում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործարարներին իրազեկում է, որ Չինաստան ապրանքներ ներմուծող կամ արտահանող, ինչպես նաեւ ներմուծման եւ արտահանման գործընթաց նախաձեռնելու մտադրություն ունեցողները պետք է ենթարկվեն նոր պահանջների:

«Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել  «Ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունների գրանցումը կառավարելու մասին ՉԺՀ-ի դրույթների» վերաբերյալ թիվ 248 եւ «ՉԺՀ ներմուծվող եւ արտահանվող սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցառումների» վերաբերյալ թիվ 249 հրամանները:

Հորդորում ենք գործարարներին ծանոթանալ հրամաններում ներկայացված պահանջներին՝ արտահանման եւ ներմուծման ժամանակ խնդիրներից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1859
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW