ՌԴ առցանց տաքսիներին կպարտադրեն բոլոր տվյալները տրամադրել հատուկ ծառայությանը
29.03.2022 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
RBC-ի փոխանցմամբ՝ խոսքը գնում է ագրեգատորների կամ սեփական հավելվածով տաքսի ծառայությունների այն տվյալների մասին, որոնք «օգտագործվում են ուղեւորատար տաքսիների պատվերներ ստանալու, պահպանելու, մշակելու եւ փոխանցելու համար»։ Մանրամասները՝ կոնկրետ որ տեղեկատվությանը եւ ինչու է անհրաժեշտ լինելու հասանելիություն տրամադրել ԱԴԾ-ին, օրինագծի տեքստում ներկայացված չեն:
Բացի ԱԴԾ-ից, ուղեւորատար տաքսի ծառայությունները պետք է փոխանցեն փոխադրումների մասին տեղեկատվությունը, ներառյալ՝ տաքսու եւ վարորդի գտնվելու վայրը, Տարածաշրջանային նավիգացիոն եւ տեղեկատվական համակարգ (Ռուսաստանի մարզերում տրանսպորտային ենթակառուցվածքի կառավարման եւ մոնիթորինգի հարթակ):
Օրինագծով առաջարկվում է նաեւ.
- ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման համար սահմանել նվազագույն սակագին,
- սահմանափակել մարդատար տաքսիների թիվը յուրաքանչյուր տարածաշրջանի համար,
- պարտավորել տեղադրել վարորդի ուշադրության եւ հոգնածության մոնիթորինգի սարքեր,
- ներմուծել ագրեգատորների պատասխանատվությունը ուղեւորի կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու դեպքում, եթե վարորդը թույլտվություն չի ունեցել կամ այն չեղարկվել է։
- ներդնել փոխադրողների, ուղեւորատար տաքսիների եւ պատվերով տաքսի ծառայությունների տարածաշրջանային ռեեստրներ,
- պարտավորել ագրեգատորներին ներկայացուցչություններ բացել ներկայության մարզերում, պայմանագիր կնքել ինքնազբաղվածների հետ եւ այլն։
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: