ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդն արդեն $10 միլիոնի ծրագրեր է իրականացրել
25.03.2022 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱՆԻՖ

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից Ֆինանսավորման ենթակա են Հայաստանում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը:
Մինչ օրս ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից մոտ $10 միլիոնի ներդրումային ծրագրեր են իրականացվել մի քանի նախագծերում, ընդլայնելով գործող բիզնեսները, ստեղծելով ավելի քան 200 լրացուցիչ աշխատատեղի հնարավորություն։
Ֆոնդը բաժնեմասային մասնակցությամբ ծրագրեր է իրականացնում «Հայր եւ որդի Երեմյաններ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Փրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ եւ ներդրում՝ Ամբեր Կապիտալ ընկերության կողմից կառավարվող «ԵՄ- Հայաստան ՓՄՁ» ֆոնդում։
ԱՆԻՖ-ը հիշեցնում է, որ Ֆոնդը բաց է նոր ծրագրային առաջարկների համար։
«Մենք շարունակում ենք վստահ լինել, որ պետական միջոցների առավել արդյունավետ կիրառումը՝ տնտեսական կենսունակ ծրագրերում ներդրումն է։
Հայաստանում գրանցված ցանկացած բիզնես կարող է դիմել բաժնեմասային ֆինանասվորման համար՝ Ֆոնդի պայմաններին համապատասխանելու դեպքում։ Պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Ֆոնդի մասնակցությունը 25% - 49% է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ $0.5 - $4 միլիոնին համարժեք դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: