ԱՄՆ․ «ՌԴ ԿԲ-ի ոսկու հետ կապված ցանկացած գործարք ենթակա է պատժամիջոցների»
24.03.2022 | 20:47 Գլխավոր էջ / Նորություններ /


«Բացի Պետդումայի 328 պատգամավորների պատժամիջոցների ցանկում ներառելուց, ԱՄՆ Ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը ցանկում ներառում է նաեւ Պետդուման՝ որպես կազմակերպություն»,- ասված է փաստաթղթում։
Ֆինանսների նախարարությունում կարծում են, որ պատգամավորները պաշտպանել են «Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունները»՝ ճանաչելով Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաեւ «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը եւ այլ ֆիզիկական անձինք ու կառույցներ։ Մասնավորապես, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում «Սովկոմբանկ»-ի վարչության 17 անդամների եւ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի 48 ընկերությունների նկատմամբ։
Նշենք, որ Գերման Գրեֆն այսօրվա ընթացքում երկրորդ անգամ է հայտնվում պատժամիջոցների տակ։ Այսօր ավելի վաղ Մեծ Բրիտանիան «Սբերբանկ»-ի ղեկավարին ներառել էր սահմանափակումների ենթակա անձանց ցանկում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նաեւ պարզաբանել է, որ ՌԴ Կենտրոնական բանկի պահուստներից ոսկու հետ գործարքները ենթակա են պատժամիջոցների։
Նշվում է, որ գերատեսչությունը հրապարակել է համապատասխան պարզաբանումներ՝ «սահմանափակելու Ռուսաստանի ԿԲ-ի հնարավորությունը՝ օգտագործելու իր միջազգային պահուստները, ներառյալ՝ ոսկին, Ռուսաստանի տնտեսությանն աջակցելու եւ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը ֆինանսավորելու համար»։
«Այս ուղեցույցը հստակ հասկացնել է տալիս, որ ՌԴ ԿԲ-ի ոսկու հետ կապված ցանկացած գործարք ենթակա է գործող պատժամիջոցների»,- ընդգծել են գերատեսչությունում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: