Շվեյցարիան արգելափակել է ավելի քան $6 միլիարդի ռուսաստանյան ակտիվներ
24.03.2022 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ foreignbrief.com

Այս մասին այսօր Բեռնում հայտարարել է Շվեյցարիայի էկոնոմիկայի պետական քարտուղարության (SECO) ներկայացուցիչ, դեսպան Էրվին Բոլինգերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շվեյցարական Tribune de Geneve թերթը։
Նրա խոսքով՝ SECO-ն, որը կոչված է հետեւելու Շվեյցարիայի կառավարության կողմից հայտարարված պատժամիջոցների կիրառմանը, մշտապես տեղեկատվություն է ստանում «պատժամիջոցների ցուցակից անձանց մասին»։
Շվեյցարիան, չնայած իր չեզոք կարգավիճակին, աջակցել է Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցներին, որոնք հայտարարվել են Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հետ կապված։
Մարտի 7-ին Ռուսաստանի կառավարությունը հաստատել էր օտարերկրյա պետությունների եւ տարածքների ցանկը, որոնք ոչ բարյացակամ գործողություններ են իրականացնում Ռուսաստանի, նրա ընկերությունների ու քաղաքացիների դեմ։ Այս ցանկում ընդգրկված է նաեւ Շվեյցարիայի Համադաշնությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: