Երեւանում կհանդիպեն ԱՊՀ և Բալթյան երկրների ԿԲ իրավաբանական ծառայությունների ղեկավարները

15.09.2008 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Սեպտեմբերի 16-17-ը Երեւանում տեղի է ունենալու ԱՊՀ և Բալթյան երկրների կենտրոնական բանկերի## իրավաբանական ծառայությունների ղեկավարների տարեկան հանդիպումը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ-ում, հանդիպմանը մասնակցելու են Հայաստանի, Բելոռուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Ռուսատանի Դաշնության, Տաջիկստանի, Ուկրաինայի և Էստոնիայի կենտրոնական բանկերի իրավաբանական ծառայությունների 14 պաշտոնյաներ:

Հանդիպման շրջանակներում քննարկվելու են հետեւյալ թեմաները. ֆինանսավարկային ոլորտում բարեփոխումների իրավական ասպեկտները, կենտրոնական բանկերի կողմից վերահսկողական գործառույթների իրականացման պրակտիկ մեխանիզմները և պատժամիջոցների կիրառումը, սպառողների շահերի պաշտպանությունը և ֆինանսական համակարգի “հաշտարարի” ինստիտուտը, կառուցվածքային բարեփոխումները կանխիկ դրամաշրջանառության սահմանափակման, վարկային բյուրոների, արժութային կարգավորման և վերահսկողության ոլորտներում:

Դիտում՝ 6026

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW