Չնայած Արեւմուտքի կողմից կիրառված պատժամիջոցներին, Ռուսաստանը հաջողությամբ սպասարկում է իր արտաքին պարտքը, եւ ունի դրա համար դոլարային անհրաժեշտ պաշարներ։Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը՝ պատասխանելով Ռուսաստանի դեֆոլտի հնարավորության մասին հարցերին Foreign Policy ամսագրի կազմակերպած սեմինարի ժամանակ։«Ինչպես նշեցիք, Ռուսաստանը մինչ այժմ ժամանակին է կատարել պարտքի մարումները։ Նա իսկապես ունի դրա համար անհրաժեշտ դոլարները, երկիրը տնօրինում է այդ միջոցները՝ կարողանալով կատարել անհրաժեշտ վճարումները»,- ընդգծել է նա։«Սակայն մենք դեռեւս պատերազմի մշուշի մեջ ենք, եւ անորոշություն կա նոր նորմերի ու վճարումներ կատարելու կարողության շուրջ: Այնպես որ, դրա հետ կապված ռիսկեր կան։ Եվ մենք դա տեսնում ենք շուկայում ռուսաստանյան պարտքի արժեքի մասով»,- ասել է Գոպինաթը: 18.03.2022 | 00:10 Bloomberg. JP Morgan-ը մշակել է եվրապարտատոմսերով ռուսաստանյան վճարումը «Այն առումով, թե ինչպիսին կլիներ ազդեցությունը դեֆոլտի դեպքում, կարծում եմ, որ ուղղակի ազդեցությունը մնացած աշխարհի վրա կլիներ բավականին սահմանափակ, քանի որ այն թվերը, որոնք մենք տեսնում ենք, համեմատաբար մեծ չեն գլոբալ հեռանկարի տեսանկյունից, խոսքը չի գնում համաշխարհային տնտեսության համար համակարգային ռիսկի մասին»,- նշել է ԱՄՀ ներկայացուցիչը:Այնուամենայնիվ, նրա փոխանցմամբ, հնարավոր է լինեն որոշ բանկեր, որոնք ավելի շատ բացասական ազդեցություն կարող են կրել։ «Եվ, բնականաբար, Ռուսաստանի տեսանկյունից սա կունենար իր հետեւանքները երկարաժամկետ հեռանկարում։ Երբ դուք դեֆոլտ եք հայտարարում, շուկա վերադառնալն այնքան էլ հեշտ չէ, դա կարող է երկար ժամանակ պահանջել»,- Գոպինաթի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Tweet Դիտում՝ 3443