Ռուսաստանում օտարերկրյա բիզնեսների մոտ կտրուկ ավելացել է ընկերություններ կառավարելու համար տեղացի գործընկերների պահանջարկը, պատմել են խորհրդատվական եւ ներդրումային ընկերություններում RBC-ի զրուցակիցները:Ուկրաինայում ռազմական գործողության եւ արեւմտյան պատժամիջոցների խստացման ֆոնին արտասահմանյան որոշ ընկերություններ հայտարարեցին ռուսաստանյան շուկայից դուրս գալու կամ երկրում աշխատանքը դադարեցնելու մասին։ Այժմ ներդրողները քննարկում են զանազան տարբերակներ՝ պարզապես վաճառքից մինչեւ ապագայում աշխատանքը վերսկսելու հնարավորությամբ գործարքներ:Aspring Capital ներդրումային ընկերության տվյալներով՝ 2021 թվականին ոչ մի դիմում չէր գրանցվել ակտիվների կառավարումը Ռուսաստանում գործընկերոջը փոխանցելու վերաբերյալ։ 2022 թվականին ընկերությունը ստացել է տասը նման դիմում, եւ այս թիվը շարունակում է աճել։Նույն միտումը RBC-ին հաստատել են Sputnik Group խորհրդատվական ընկերությունում։ Նշվում է, որ արդեն բանակցություններ են ընթանում ինչպես ակտիվները տեղացի գործընկերների տնօրինմանը հանձնելու, այնպես էլ դրանց հետագա վաճառելու շուրջ։ Նման գործարքների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում երկու կողմերը՝ եւ ռուսաստանցի ներդրողները, եւ արտասահմանյան ընկերությունները։ 22.03.2022 | 15:40 ՌԴ քաղաքացիները հավատում են օտարերկրյա ընկերությունների վերադարձին Արտասահմանյան խաղացողների աճող հետաքրքրությունը Ռուսաստանում պոտենցիալ գործընկերների նկատմամբ մատնանշել է նաեւ RBC-ի աղբյուրը աուդիտորների «Մեծ քառյակը» ներկայացնող ընկերությունից: Նա նշել է, որ արտասահմանցի խաղացողները դիտարկում են Ռուսաստանում աշխատանքը շարունակելու տարբեր հնարավորություններ, որոնցից մեկը կառավարման փոխանցումն է։«Մենք տեսնում ենք դիմումների մեծ հոսք օտարերկրացիների կողմից, ովքեր գնահատում են, թե ինչպես պետք է իրենց պահեն ներկա իրավիճակում. ամբողջովին փակեն բիզնեսը կամ գտնեն տեղացի գործընկեր, կնքեն նրա հետ հավատարմագրային կառավարման պայմանագիր՝ հնարավոր հետ գնման տարբերակով»,- նշել է Aspring Capital ընկերության գործընկեր Սերգեյ Հայրապետովը: Նրա խոսքով՝ դրանք առաջին հերթին սպառողական ոլորտի արեւմտյան խաղացողներն են ու հայտնի բրենդները, որոնք պետք է հրապարակայնորեն ներկայացնեն սեփական դիրքորոշումը Ռուսաստանում իրենց բիզնեսի հետ կապված խնդրի լուծման վերաբերյալ։ Tweet Դիտում՝ 6780