Ռուսաստանը 78 ինքնաթիռ է «կորցրել»

22.03.2022 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վիտալի Սավելեւ #ինքնաթիռներ կորուստ
Ավելի քան 1300 եղած ինքնաթիռներից գրեթե 800-ն արդեն փոխանցվել է Ռուսաստանի ավիացիոն ռեեստր։ Ձերբակալվել եւ գործնականում «կորցվել են» 78 մեքենա, այսօր տեղեկացրել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը։

Նա հավելել է, որ պատժամիջոցների սահմանման ժամանակ Ռուսաստանն ուներ 1367 մեքենա՝ պարզաբանելով, որ 78 մեքենա ձերբակալվել է օտարերկրյա պետություններում եւ արդեն չեն վերադառնա Ռուսաստան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ ռուսաստանյան ավիաընկերությունները 2022 թվականին կարող են տեղափոխել 90 միլիոն մարդ:

«Արտասահմանյան չվերթերը դադարեցվել են, բայց ռուսաստանցիները կճանապարհորդեն։ Ենթադրում ենք, որ զբոսաշրջային բիզնեսը կզարգանա Ռուսաստանի ներսում։ Իսկ եթե Թուրքիան, Եգիպտոսը եւ մյուս երկրները մեզ ընդունեն, դա նշանակում է, որ մենք կարող ենք հասնել 100 միլիոն մարդու նշաձողին»,- ասել է Սավելեւը։
Դիտում՝ 6890

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW