ՌԴ-ում կգործի օտարերկրյա օդանավերի նկատմամբ իրավունքների գրանցման օրենքը

14.03.2022 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Պուտին #օտարերկրյա ինքնաթիռներ #իրավունքներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Քաղաքացիական ավիացիայի աջակցության միջոցների մասին օրենքը:

Օրենքով թույլ է տրվում գրանցել իրավունքներն այն օտարերկրյա ինքնաթիռների նկատմամբ, որոնք ռուսաստանյան ընկերությունների մոտ գտնվում են լիզինգում, ինչպես նաեւ դրանց տրամադրել թռիչքային պիտանիության տեղական հավաստագրեր։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

ՌԴ օդային օրենսգրքում եւ մի շարք օրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները թույլ են տալիս ռուսաստանյան ավիաընկերություններին պահպանել օտարերկրյա օդանավերի պարկը եւ հնարավոր են դարձնում օդանավերի շահագործումը ներքին երթուղիներով:

Քաղաքացիական օդանավերի հավաստագրումը կիրականացվի սերտիֆիկացիոն կենտրոնների եւ փորձագիտական լաբորատորիաների ներգրավմամբ, որոնց նկատմամբ պահանջները կսահմանի Տրանսպորտի նախարարությունը։

Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, օրենքն ուղղված է օտարերկրյա օդանավերի պարկը ՌԴ շահագործողների մոտ պահպանելուն՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունեության անխափան ապահովման համար՝ հակապատժամիջոցների ընդունված միջոցառումների շրջանակում:
Դիտում՝ 5497

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW