ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2022թ․մարտի 18-ին տեղեկացրել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առեւտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է €1000 եվրո եւ (կամ) 31 կգ: Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի մինչեւ 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին եւ ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային եւ (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ 18.03.2022 | 17:15 ՊԵԿ․ Առցանց անմաքս առեւտրի շեմը գործող €200-ի փոխարեն սահմանվել է €1000 «Մաքսային կարգավորման մասին» օրենքի կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200000 դրամ եւ (կամ) 30 կգ, հետեւաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից, կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200000 դրամի եւ (կամ) 30 կգ-ի շեմը։Միաժամանակ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ այս պահին քննարկվում է ազգային օրենսդրության եւ ԵԱՏՄ կարգավորումների համապատասխանեցման նպատակահարմարությունը։ Tweet Դիտում՝ 2600