Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում որոշվել է փոփոխել ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առեւտրի շեմը՝ գործող €200-ի փոխարեն սահմանվելով €1000: Այս մասին հաղորդում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)։ Նոր որոշումը կգործի մինչեւ 2022թ․ հոկտեմբերի 1-ը։«Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է €1000-ը, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15% չափով, բայց ոչ պակաս, քան €2՝ 1 կգ համար։ ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 5278