Փետրվարին ռուսաստանյան բանկերում բնակչության միջոցները նվազել են 3,5%-ով կամ 1,2 տրիլիոն ռուբլով, ասված է ՌԴ ԿԲ-ի բանկային հատվածի զարգացմանը վերաբերող զեկույցում։RBC-ի փոխանցմամբ՝ բացարձակ արտահայտմամբ սա ավանդների ամենազգալի արտահոսքն է առնվազն 2008 թվականից ի վեր (ամենավաղ հասանելի տվյալները), վկայում է Ռուսաստանի Բանկի վիճակագրությունը:Հարաբերական արտահայտմամբ ռուսաստանցիների խնայողությունները բանկերում ավելի շատ էին նվազել են միայն 2008 թվականի հոկտեմբերին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին (այն ժամանակ կրճատումը կազմել էր 6%, կամ 354 մլրդ ռուբլի): Ինչպես նշվում է Կենտրոնական բանկի նյութերում, մանրածախ հաշիվներից եւ ավանդներից գումարների արտահոսքը հիմնականում տեղի է ունեցել փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում։«Ռուսաստանյան խոշորագույն բանկերի դեմ պատժամիջոցների պայմաններում բացասական տեղեկատվական ֆոնը խթանել է բնակչության կողմից կանխիկ ռուբլու եւ արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճը»,- ընդգծել է կարգավորիչը։ 28.02.2022 | 14:51 Պատմական առավելագույնը․ ՌԴ քաղաքացիները զանգվածաբար հանում են միջոցները բանկերից Banks.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 25-ին՝ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի հաջորդ օրը, Ռուսաստանում շրջանառության մեջ գտնվող կանխիկ գումարի ծավալն աճել էր 1,4 տրիլիոն ռուբլով․ սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում առավելագույն ցուցանիշն էր։«Սա պատմական առավելագույնն է Ռուսաստանի բանկային հատվածի ողջ պատմության մեջ։ Պատճառը՝ բնակչության «հարձակումն է» բանկերի վրա։ Ավանդատուները զանգվածաբար «թափ են տալիս» բանկոմատները, իրենց միջոցները հանում բանկերից։ Միաժամանակ, բանկերն ակտիվորեն կուտակում են կանխիկ գումար՝ դրամարկղերը եւ բանկոմատները համալրելու համար»,- մեկնաբանել էր БКФ բանկի վերլուծական վարչության ղեկավար Մաքսիմ Օսադչին: Tweet Դիտում՝ 3927