Պատմական առավելագույնը․ ՌԴ քաղաքացիները զանգվածաբար հանում են միջոցները բանկերից

28.02.2022 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #բանկեր #կանխիկ գումար
Անցած ուրբաթ (փետրվարի 25-ին) Ռուսաստանում շրջանառության մեջ գտնվող կանխիկ գումարի ծավալն աճել է 1,4 տրիլիոն ռուբլով․ սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում առավելագույն ցուցանիշն է։

Ընդ որում, դրանից մեկ օր առաջ շրջանառության մեջ գտնվող կանխիկ գումարի ծավալն ավելացել էր ընդամենը 111,3 մլրդ ռուբլով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Բանկի (ԿԲ) տվյալները։

Դա պայմանավորված է նրանով, որ բանկերը կանխիկ գումարի պաշարներ են ավելացնում դրամարկղերի և բանկոմատների համար, իսկ ռուսաստանցիները հանում են իրենց միջոցները բանկերից, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը մեկնաբանել է БКФ բանկի վերլուծական վարչության ղեկավար Մաքսիմ Օսադչին։

Ռուսաստանի բակն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին օրերին երկրում աճել է կանխիկ դրամի պահանջարկը, և այն բավարարելու համար ավելացրել է կանխիկի տրամադրումը բանկերին: Բանկոմատները համալրելու համար եղած թղթադրամների ծավալը կարգավորիչը գնահատում է ավելի քան բավարար։

«Սա պատմական առավելագույնն է Ռուսաստանի բանկային հատվածի ողջ պատմության մեջ։ Պատճառը՝ բնակչության «հարձակումն է» բանկերի վրա։ Ավանդատուները զանգվածաբար «թափ են տալիս» բանկոմատները, իրենց միջոցները հանում բանկերից։ Բացի այդ, բանկերը ակտիվորեն կուտակում են կանխիկ գումար՝ դրամարկղերը և բանկոմատները համալրելու համար»,- մեկնաբանել է Օսադչին:



Նա հավելել է, որ Կենտրոնական բանկը՝ բարձրացնելով այսօր հիմնական տոկոսադրույքը մինչև 20%, փորձում է կասեցնել ավանդատուների հոսքը, վերադարձնել ավանդները բանկեր և կայունացնել ռուբլու փոխարժեքը։ «2014 թվականին հիմնական տոկոսադրույքի կտրուկ աճը 6,5 տոկոսային կետով՝ մինչև 17%, նպաստեց ֆինանսական շուկայի կայունացմանը», - հիշեցրել է Օսադչին:
Դիտում՝ 6576
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW